Tuesday, 09 06 2026
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան

Գործարկվել է ՊԵԿ սպասարկման սրահը

Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերջին տարիներին իրականացվող բարեփոխումների հիմքում առանցքային դեր ու նշանակություն ունի հարկ վճարողների սպասարկման որակի բարելավումը, ինչին ուղղված ևս մեկ քայլ է արվել: Երևան Մ. Խորենացի 7/1 հասցեում գործարկվել է ՊԵԿ վերադաս մարմնի սպասարկման սրահը: Նորաստեղծ կառույցի աշխատանքներին ծանոթանալու նպատակով նորաբաց կենտրոն է այցելել կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Նոր սպասարկման կենտրոնը ստեղծվել է հարկ վճարողների և քաղաքացիների սպասարկման որակը բարձրացնելու նպատակով` պայմանավորված հարկ վճարողների և քաղաքացիների կողմից ՊԵԿ վերադաս հարկային և մաքսային մարմիններ ներկայացվող դիմումների, առաջարկությունների, բողոքների և այլ փաստաթղթերի հետ աշխատանքների կազմակերպման ու փաստաթղթաշրջանառության բարելավման անհրաժեշտությամբ: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանի խոսքերով, յուրաքանչյուր աշխատանքային օր հարյուրավոր քաղաքացիներ, հարկ վճարողներ են դիմում կոմիտե, ներկայացնում դիմում-բողոքներ, առաջարկություններ, փաստաթղթեր, հավաստագրեր ստանում.

«Ցանկացած հարց, որի գործառույթը կապված է ՊԵկ վերադաս մարմնի հետ, սպասարկման նորաստեղծ սրահում քաղաքացիները և հարկ վճարողները կարող են «մեկ պատուհանե սկզբունքով ներկայացնել և նույն տեղում ստանալ իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները: Սրահը հնարավորություն կտա նաև վերհանել այն խնդիրները, որոնք կտանեն փաստաթղթաշրջանառության կրճատմանը և ավելի էլեկտրոնային կդրաձնեն շփումները հարկ վճարողների հետ: Այս ձևաչափով, փաստորեն կարելի է ասել, որ գերատեսչությունների մեջ առաջինն ենք, որ փորձում ենք քաղաքացիների և հարկ վճարողների կենտրոնական ապարատի, վարչությունների աշխատակիցներ հետ շփումներն իրականացնել միայն սպասարկման սրահի միջոցով»:

ՊԵԿ սպասարկման նորաստեղծ սրահին մի շարք գործառույթներ են վերապահվել. այստեղ կընդունվեն կոմիտեին հասցեագրված գրությունները, դիմումները, բողոքները, առաջարկությունները և այլ փաստաթղթերը ու դրանց ընթացքի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրամադրվի տեղեկատվություն: Սրահի միջոցով կիրականացվի նաև ՊԵԿ վերադաս մարմնի և հարկային տեսչությունների ու մաքսատների միջև թղթային տարբերակով ստացվող և ուղարկվող փաստաթղթաշրջանառությունը, ինչպես նաև փոստային ծառայությունների ընդունումը: ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման գործառույթը ևս վերապահված է նորաստեղծ կենտրոնին:

Սպասարկման սրահը նաև տեղեկատվություն կտրամադրի հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի կողմից իրականացվող գործառույթների շրջանակում հարկային, մաքսային օրենսդրության և վարչարարության վերաբերյալ: Տեղեկատվություն կտրամադրվի նաև համակարգի թափուր պաշտոնների մրցույթների վերաբերյալ, ինչպես նաև կընդունվեն մրցույթի մասնակիցների փաստաթղթերը: ՊԵԿ սպասարկման սրահ կարող են դիմել նաև էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնող հարկ վճարողները: Կենտրոնը նաև կիրազեկի ՊԵԿ-ի կողմից կազմակերպվող դասընթացների մասին, ինչպես նաև հարկային և մաքսային օրենսդրության վերաբերյալ տեղեկատուներ և այլ գրականություն այստեղ կտրամադրվի քաղաքացիներին: Հարկային և մաքսային վարչարարությամբ պայմանվորված` ՊԵԿ վերադաս մարմնի կողմից հարկ վճարողների, քաղաքացիների սպասարկման այլ գործառույթներ ևս վերապահված են նորաստեղծ կառույցին:

ՊԵԿ սպասարկման սրահում ևս ստեղծված են բոլոր պայմանները հարկ վճարողներին արագ և որակյալ, միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություն մատուցելու համար: Ժամանակակից համակարգչային տեխնիկայով և անհրաժեշտ այլ պարագաներով վերազինված սրահում առավելագույն հարմարավետ պայմաններ են ստեղծված առօրյա աշխատանքի համար: Հարկ վճարողների իրազեկվածության բարձրացման նպատակով այցելուներին հասանելի տեղում տեղադրված են տեղեկատվական տերմինալ, հայտարարությունների ցուցատախտակ, պարզաբանող հոլովակներ ցուցադրող մոնիտորներ:

Հարկատու Վահագն Խորեմյանն առաջիններից է, ով արդեն իսկ օգտվել է սպասարկման սրահի ծառայություններից. «Մոտենալով ցանկացած պատուհանի, շատ կարճ ժամանակահատվածում սպառիչ պատասխան եմ ստացել ինձ հուզող հարցերին»:
Հարկ վճարողների սպասարկման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները շարունակական բնույթ են կրում: Հարկ վճարողների սպասարկման կատարելագործմամբ` ՊԵԿ-ը հարկատուների հետ շփումը տեղափոխում է կառուցողական երկխոսության դաշտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում