Հայաստանի Թենիսի ֆեդերացիան «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ Հայաստանի Թենիսի Ֆեդերացիան և Միջազգային Թենիսի Ֆեդերացիան հուլիսի 30-ից Երևանում` Օրանժ Թենիս ակումբում, անցկացնում են միջազգային պատանեկան հինգ մրցումներ: Առաջին անգամ են Երևանում անցկացվում իրար հաջորդող հինգ միջազգային մրցաշարեր : Այս տարի մրցաշարերի մասնակիցների քանակն ու ներկայացվող երկրները աննախադեպ շատ են` 115 մասնակից 16 երկրներից` Միացյալ Նահագներ, Քաթար, Իտալիա, Ավստրալիա,Լեհաստան, Ռուսաստան և այլն: Մրցաշարերի գլխավոր մրցավարն է Դավթյան Գրիգորը:
Այս օրերին անցկացվող “Օրանժ Գավաթ”, մինչև 18 տարեկան տղաների առաջնությունում Արման Դանիելյանը հասել է քառորդ-եզրափակիչ:
Ստորև ներկայացված է մրցաշարերի օրացույցը`
Հուլիսի 30 – Օգոստոսի 4 “Օրանժ Գավաթ”, մինչև 18 տարեկան տղաներ ու աղջիկներ
Օգոստոսի 6-11 “Պրեզիդենտ Գավաթ”, մինչև 18 տարեկան տղաներ ու աղջիկներ
Օգոստոսի 13-18 “Օրանժ Գավաթ” , մինչև 14 տարեկան տղաներ ու աղջիկներ
Օգոստոսի 20-25 Ալեքսանդր Ծատուրյանի Հուշամրցաշար, մինչև 14,16 տարեկան տղաներ ու աղջիկներ
Օգոստոսի 27- Սեպտեմբերի 1 , Արթուր Շիլաջյանի Հուշամրցաշար, մինչև 14,16 տարեկան տղաներ ու աղջիկներ










































