Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդում, հանդես է եկել կոչով Ժնևի միջ-եկեղեցական մարմիններին, կազմակերպություններին, բարեսիրական միություններին արագացնել ու բազմապատկել Սիրիայի ժողովուրդին հատկացվող մարդասիրական օգնությունը:
Արամ Ա. Կաթողիկոսը շեշտել է, որ Սիրիայի ժողովուրդին հատկացվող մարդասիրական օգնությունը պետք է բաշխվի հավասարապես, առանց խտրականության, քրիստոնյայի և սիրիաբնակ մուսուլմանների շրջանում:
Վեհափառ Հայրապետը միաժամանակ կարևորել է մարտական գործողությունների անհապաղ դադարեցումը և արդարության ու խաղաղության վերահաստատումը Սիրիայում: Արամ Ա կաթողիկոսը միասնականության կոչ է արել` շեշտելով Սիրիայի ընդհանրական ու գերագույն արժեքները և դրանց շուրջ համախմբվելու անհրաժեշտությունը:










































