Trend-ի հաղորդմամբ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կայանալու է մարտի 5-ին` Սոչիում:
Այս մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան:
«Իմ պաշտոնում ես կանեմ ամեն հնարավորը բանակցային գործընթացում Մինսկի խմբի համանախագահներին օգնելու համար: Հիմնական նպատակը երկկողմ փոխզիջումների հիման վրա երկարատև խաղաղության հասնելն է»,- ասել է Բրայզան:
Նրա կարծիքով, հակամարտության կարգավորումը խաղաղություն և բարգավաճում կբերի երկու երկրներին: Բրայզան շեշտել է, որ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև կան մի շարք ռազմավարական հարցեր, այդ թվում` էներգետիկ, անվտանգության և ներքին բարեփոխումների, սակայն դրանցից ոչ մեկը ղարաբաղյան հակամարտության կարգավորումից ավելի կարևոր չէ:
Նա համոզմունք է հայտնել, որ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի, և համանախագահների հիմնական խնդիրը հենց ռազմական լուծումը բացառելն է:









































