ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը իրանցի փախստականներին կոչ է արել լքել Աշրաֆ ճամբարը և տեղափոխվել Բաղդադին մոտ գտնվող մեկ այլ ճամբար:
Հուլիսի 20-ին ավարտվել է Իրաքի իշխանությունների կողմից սահմանված և ՄԱԿ-ի կողմից հավանության արժանացած` բոլոր իրանցի փախստականներին նոր ճամբարում բնակեցնելու համաձայնության ժամկետը:
Գրեթե 2 հազար մարդ լքել է Աշրաֆը մինչ այդ ժամկետը, սակայն հազարից ավելի իրանցիներ շարունակում են այնտեղ մնալ` նշելով, որ նոր ճամբարի կենցաղային պայմաններն ավելի վատն են, քան հին ճամբարինը:
Իրաքի իշխանությունները փախստականներին նախազգուշացրել են` եթե առաջիկա օրերին չլքեն ճամբարը, ապա իրենք ստիպված կլինեն ուժ գործադրել:










































