Sovsport.ru-ի հաղորդմամբ Կրասնոդարի համանուն թիմը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակման առաջատար Յուրա Մովսիսյանը, ռուսական ակումբ տեղափոխվելու բանավոր առաջարկ է արել Բելառուսի հավաքականի և անգլիական «Բիրմինգհեմ»-ի կիսապաշտպան Ալեքսանդր Գլեբին:
Ըստ կայքի` Գլեբը բացասական պատասխան է տվել ռուսական պրեմիեր լիգայի նորեկին, բայց «Կրասնոդար»-ի սելեկցիոներները դեռ հույսը չեն կորցրել և հայտարարել են, որ ամեն ինչ կանեն ֆուտբոլիստին իրենց ակումբում տեսնելու համար:
Հիշեցնենք, որ 29-ամյա Ալեքսանդր Գլեբը ժամանակին հանդես է եկել եվրոպական այնպիսի գրանդների կազմում, ինչպիսիք են` «Արսենալ»-ն ու «Բարսելոնա»-ն: