Առնվազն երեք պայթյուն է տեղի ունեցել Հնդկաստանի արևմուտքում՝ Պունա քաղաքում, հաղորդում է BBC-ն:
Հնդկական հեռուստաալիքների տեղեկությամբ՝ պայթյունի ուժը մեծ չի եղել:
Հաղորդվում է, որ առաջին պայթյունը տեղի է ունեցել թատրոնի մոտ, երկրորդ`բանկի մոտ, երրորդը`արագ սպասարկման ռեստորանի մոտ: Առնվազն մեկ մարդ վիրավորվել է:
Պունա քաղաքը Մումբայից գտնվում է 150 կմ հարավ-արևելք: Բնակչությունը մոտ 5 միլիոն է:









































