Օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը պատասխանել էր Hayeli.am կայքի թղթակցի հարցերին՝ քննադատելով Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանի հորը՝ Օգսեն Միրզոյանին ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին։
Առաքելը Facebook-ի իր պաշտոնական էջում անդրադարձել է Վարդանյանի քննադատությանը.
«Ուրեմն իմ համար Յուրիկ Վարդանյանի կարծիքը կարևոր չէ բացարձակապես։ Իսկ ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ասեմ, որ նա այն մարդն է, ով կանգնած է հայ ազգի ու սպորտի կողքին և նա մինչ այսօր սխալ որոշում չի կայացրել։ Նրա բոլոր որոշումները տեղին են եղել և դրական։ Իսկ կասե՞ք, թե ուր էր Յուրի Վարդանյանը, երբ Ծառուկյանն էր օգնում սպորտին ու կանգնած էր մեր բոլորի կողքին։ Ծառուկյանին և Օգսեն Միրզոյանին թող հանգիստ թողնեն, ամոթ է։ Քննադատելը հեշտ է»,- գրել է Միրզոյանը։