«Ֆերարի»-ի ղեկավար Ստեֆանո Դոմենիկալին հայտարարել է, որ նոր ավտոպիլոտ է փնտրում «Ֆերարի»-ի համար: Նշենք, որ խոսակցություններ են պտտվում, որ Ֆելիպե Մասան կարող է կորցնել իր տեղը «Սկուդերի»-ում:
««Ֆերարի»-ի գաղափարախոսությունը մեզ միշտ ստիպում է փնտրել չեմպիոնի ու լավ ավտոպիլոտի, որը գործընկեր կլինի Ալոնսոյին»,- Դոմենիկալիի խոսքերն է մեջբերում The Sun-ը:
Ինչ վերաբերում է Կիմի Ռայկոնենի (նա այժմ հանդես է գալիս «Լոտուս»-ի կազմում)՝ «Ֆերարի» հնարավոր տեղափոխությանը, Դոմենիկալին ասաց. «Կիմին մեզ հետ աշխարհի չեմպիոն դարձավ: Ես լսել եմ նման խոսակցություններ, բայց դրանք միմիայն բամբասանքներ են, ոչ ավելին»:
Հարցին, թե արդյոք հնարավոր չէ՞, որ Կիմի Ռայկոնենը կամ Ջոնսոն Բաթոնը, որը հանդես է գալիս «Մաքլարեն»-ի կազմում, դառնա Ֆերնանդո Ալոնսոյի՝ 2013 թվականի թիմակիցը, ավելացրեց. «Ես կարծում եմ, որ այս ավտոպիլոտները պայմանագրեր ունեն այլ թիմերի հետ: Մենք շտապելու ոչինչ չունենք»: