Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Առաքել Միրզոյանը ձախողվեց, քանի որ Ծառուկյանը ծանրամարտից չի հասկանում. Սպորտ

Ծանրամարտի Օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը պատասխանել է hayeli.am-ի հարցերին։

– Պարոն Վարդանյան, ինչպե՞ս եք գնահատում Լոնդոնի օլիմպիական խաղերում մեր մարզիկների ելույթները: Երեկ Առաքել Միրզոյանը, որի հետ հույսեր էինք կապում, ձախողվեց:

– Մինչև գնահատական տալը, ասեմ, որ Լոնդոն մեկնած մեր 25 մարզիկներից, որնց թիվը հետո 24 դարձավ, քանի որ Տիգրան Մարտիրոսյանը վնասվածք ստացավ, բոլորից էլ ինչ-որ ակնկալիք ունենք: Մեկից մի քիչ շատ, մեկից մի քիչ քիչ կամ ցածր: Գիտեք, շատ անտրամադիր եմ, որովհետև երեկ բավականին հիասթափված էի:

– Միայն Դուք չէ, ամբողջ ազգն էր նույն զգացողությունն ապրում Առաքելի ելույթից:

– Այո՛, Առաքելի ելույթի մասին եմ ասում և այս պահին էլ չեմ կարողանում հասկանալ, թե ինչն էր խնդիրը, պատճառը, որ էդպես ստացվեց, ուղղակի չեմ կարողանում խոսել: Ես չէի ասի, որ մենք Առաքելից ոսկի էինք ակնկալում, բայց որ պետք է մրցանակային տեղ գրավեր, ունեինք ակնկալիք:

– Ոչ միայն մրցանակային տեղ չունեցանք, այլև մեր մարզիկը օ միավոր ստացավ «Հրում» վարժությունից:

– Առաքելը ընդհանրապես վատ մարզիկ չէ, բայց հարթակի վրա էնպիսի տպավորություն թողեց, որ ինքն իրենից ոչ մի բան չի ներկայացնում, որը էդպես չի:

-Մարզավիճա՞կի խնդիր կար, հոգեբանակա՞ն, թե՞ այլ… Դուք պրոֆեսիոնալ եք և…

-Հարցեր ու պատասխաններ շատ կարող են լինել, ես այդ ճանապարհով անցած անձնավորություն եմ և այդ հարցերին պրոֆեսիոնալ և նուրբ եմ նայում: Հարցերի պատասխանը կարող է տալ միայն ինքը` մարզիկը, որովհետև ինքը առանձին է մարզվել, ընդհանուր թիմի հետ չի մարզվել, որը սխալ էր:

– Ինչո՞ւ է առանձին մարզվել:

– Որովհետև իրա պապան /նկատի ունի Առաքել Միրզոյանի հորը` օլիմպիական չեմպիոն Օգսեն Միզոյանին-խմբ./ խնդրել է ՀԱՕԿ նախագահից, որ իրենք առանձին մարզվեն և առանձին հանդես գան, որը ճիշտ չէր:

– Բայց չէ՞ որ Օգսեն Միրզոյանը պրոֆեսիոնալ է:

– Դա որևէ կապ չունի. թիմից տարանջատվելը և միայնակ մարզվելը ճիշտ չի: Կապ չունի` ով ուզում ես էղի, ինչ հաջողությունների հասած ուզում ես էղի, միայնակ մարզվելով` դու չես կարող. մրցակցության դեպքում է միայն մարզիկը ոգևորվում, որվեհետև եթե մարզման ժամանակ կողքիդ ոչ ոք չկա, դու ինքդ քեզ հետ ես միայն մրցում: Ես չգիտեմ` ինչու էր այդ թույլտվությունը Առաքելին տրվել, իրենք առանձին մարզվեցին, ու ստացվեց այն, ինչ ստացվեց: Այդ իրավունքը և թույլտվությունը չպիտի տրվեր, էն էլ ոչ պրոֆեսիոնալ մարդու կողմից:

– Ոչ պրոֆեսիոնալ ասելով` նկատի ունեք ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՞ն:

– Այո՛, նրան. բա ինքը պրոֆեսիոնա՞լ է, ինքը գիտի՞ ծանրամարտի սպորտի մասին: Իհա՛րկե չգիտի:

– Այսինքն` ինքը Օգսենին է վստահել այն բանի համար, որ նա ճանապարհ անցած մարդ է, օլիմպիական չեմպիոն է, եթե ասում է` թույլ տվեք` տղայիս ես մարզեմ, ուրեմն մի բան գիտի: Հասկանո՞ւմ եք, սա անձնական խնդիր չէ, սա ազգի պատիվն է: Ձեր տղան` Նորայր Վարդանյանն էլ է ծանրամարտի օլիմպիական թիմում, նրան ո՞վ է մարզել:

– Իմ տղան թիմի հետ է մարզվել: Հարցը այն չէ, թե իմ տղան ինչպես է մարզվել, հարցը կոնկրետ ձախողման մասին է:

– Այսինքն` գտնում եք, որ դա՞ է պատճառը ձախողման:

– Դա` առաջին հերթին, երկրորդ հերթին` մոտ 10 կգ քաշ պակասեցրեց Առաքելը, որպեսզի մասնակցի 69 կգ քաշային կարգում, այն դեպքում, որ շուրջ երկու տարի նա այդ քաշային կատեգորիան թողել էր և տեղափոխվել էր 77 կգ քաշային կատեգորիա: Դե հիմա դատեք ինքներդ` լինելով ոչ սպորտի պրոֆեսիոնալ. եթե մարզիկը 10 կգ քաշ է գցում, ո՞նց կարող է էդպիսի ծանրություն բարձրացնել:

– Ինչքա՞ն ժամանակում է պակասեցրել քաշը:

– Ընդհանրապես քաշը գցում են մի քանի օրում:

– Մի քանի օրում 10 կիլոգրա՞մ:

– Այո, այո՛: Դե տարբեր ձևեր կան քաշը գցելու, ջրային մասն են հեռացնում օրգանիզմից, մարզիկը քամվում է, հասկանո՞ւմ եք: Դա էլ երկրորդ պատճառն է:

– Իսկ ինչո ՞ւ որոշվեց փոխել Առաքելի քաշային կատեգորիան:

– Դա ֆեդերացիայի որոշումն է եղել, նաև հայրը` Օգսենն է էդպես ուզել, նաև Ծառուկյանը: Դա մի ամիս առաջ որոշվեց, որ ավելի լավ է, տարբեր քաշային կատեգորիաներում մենք մարզիկ ունենանք, քան թե նույն քաշայինում երկու մարզիկ, որովհետև Տիգրան Մարտիրոսյանն էլ էր 77 կգ կատեգորիայում հանդես գալիս, բայց այն ժամանակ որտեղի՞ց իմանայինք, որ Տիգրան Մարտիրոսյանը վանսվածք կստանա:Բայց միևնույնն է, չի կարելի, գիտեք, 10 կգ քաշ` էն էլ էդ կատեգորիայում, ուրիշ բան, եթե 10 կգ քաշ է պակասեցնում 100 կգ քաշային կատեգորիայի մարզիկը, բայց 77 կգ-ի համար դա չի կարելի:

– Ձեր որդին հանդես է գալիս 94 կգ քաշային կատեգորիայում, ի՞նչ ակնկալիք ունեք նրանից:

– Համարյա բոլոր քաշային կատեգորիայում այնքան մոտ են մարզիկների արդյունքները, որ չես կարող 100 տոկոսանոց կամ 90 տոկոսանոց պրագնոզ անել, թե ով որ տեղում կլինի: Տարբերությունը 1-2, մաքսիմում 3 կգ-ի մասին է, և դժվար է որևէ բան ասել:

– Իսկ ծանրորդ կանանց մարզավիճակը ինչպիսի՞ն է, նրանց հետ հույսերը կարծես ավելի մեծ են:

– Ակնկալիքները մեր Մելինեից իսկապես մեծ են, միանշանակ մենք մեդալի հույս ունենք նրանից, բայց թե ինչ գույնի կլինի մետաղը` չեմ կարող ասել:

-Դուք ռեկորդակիր օլիմպիական չեմպիոն եք, ո՞րն է հաղթելու գլխավոր նախապայմանը:

– Ով մրցումների ժամանակ հոգեբանորեն ավելի պատրաստ կլինի, չի ընկճվի և կազմակերպաված դուրս կգա հարթակ, նա էլ կլինի հաղթող: Եթե մի բառով ասեմ` կհաղթի նա, ով կկարողանա տղամարդավարի իրեն պահել: Գիտեք, կոպիտ եմ ասում, բայց էդպես է: Քանի մոտենում է մրցումների օրը, էնքան հոգեբանական ճնշումը մարզիկների վրա մեծանում է, և եթե նրանք կարողանում են դրան դիմանալ, ուրեմն հաջող կմասնակցեն: Երեկվա էս պարտությունն էլ կազդի. մարզիչները տխուր կլինեն, հազար ու մի նուրբ բաներ կան: Ես, համենայն դեպս, իմ որդուն գնալուց առաջ հոգեբանորեն պատրաստել եմ: Ինչ ասեմ, պիտի չընկճվեն նաև անհաջողությունից` առաջ Աստված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում