Saturday, 20 04 2024
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է

Քոչարյանը հանձնեց Ծառուկյանին

Այսօրվանից թերևս կարելի է ասել, որ Հայաստանի իշխող կոալիցիան բաղկացած է ՀՀԿ-ից և ՕԵԿ-ներից: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, թե Բարգավաճը ստորագրելու է իշխող կոալիցիայի հայտարարությունն այն մասին, որ կոալիցիան նախագահի ընտրության է գնալու միասնական թեկնածուով ի դեմս Սերժ Սարգսյանի, ուղղակի վկայությունն է այն բանի, որ Հայաստանի քաղաքական դաշտում մի կուսակցական սուբյեկտ դադարեց գոյություն ունենալ: Խոսքը բնականաբար Բարգավաճ Հայաստան կուսակցության մասին է:

Եթե այդ կուսակցությունը նախագահի ընտրությունից երկու տարի առաջ, և գլխավորը` խորհրդարանի ընտրությունից մեկ տարի առաջ հայտարարում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահի ընտրությանը սատարելու մասին, ապա անկասկած է, որ այդ կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին չի կարող ներկայանալ իբրև քաղաքական առանձին միավոր: Այլ կլիներ իրավիճակը, եթե Ծառուկյանը Սերժ Սարգսյանին սատարելու մասին հայտարարեր խորհրդարանական ընտրություններից հետո, թեկուզ հենց հաջորդ իսկ օրը:

Բայց երբ նա այդ բանն անում է ընտրություններից մեկ տարի առաջ, այն էլ այն դեպքում, երբ ամիսներ առաջ հայտարարել էր, թե դնելու է խորհրդարանական ընտրություններում 50+1 տոկոս շահելու խնդիր, ապա այդ իսկ պահից Ծառուկյանը դադարում է քաղաքական գործոն լինելուց: Նա արդեն դառնում է Արթուր Բաղդասարյան, այսինքն ՀՀԿ կցորդ, որի ճակատագիրը ամբողջությամբ կախված է լինում միայն ու միայն ՀՀԿ կամքից ու ճակատագրից:

Ինչպես ՕԵԿ-ն է այսօր դարձել ՀՀԿ պահանջների սպասարկուն, այդպես էլ Գագիկ Ծառուկյանն է վերածվում ՀՀԿ-ին սպասարկող մի կառույցի: Շատերի համար միգուցե սա նորություն չթվա, և շատերը միգուցե ասեն, որ Ծառուկյանը միշտ էլ եղել է ՀՀԿ-ին կամ Սերժ Սարգսյանին սպասարկողը, սակայն դա իհարկե այդպես չէ, որովհետև Ծառուկյանն ակնհայտորեն դիմադրում էր, ինչի վկայությունն այն է, որ համաձայնությունը եղավ բավական վայրիվերումներից հետո միայն:

Ծառուկյանը շատ լավ գիտակցում էր, որ հակառակ դեպքում նրան արթուրբաղդասարյանացում էր սպառնում: Բայց, ըստ երևույթին, Ծառուկյանը չկարողացավ ուժ գտնել Սերժ Սարգսյանի ճնշումներին դիմակայելու համար:

Չի բացառվում նաև, որ այստեղ գործ ունենք ոչ թե Ծառուկյանի, այլ Ռոբերտ Քոչարյանի որոշման հետ, որը իքս պահին խառնվեց գործընթացներին իր հարցազրույցով, միգուցե ինչ-որ պայմանավորվածություն ձեռք բերեց Սերժ Սարգսյանի հետ, և դրանից հետո իգրեք պահին էլ հանձնեց Ծառուկյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում