Tuesday, 09 06 2026
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել

Սփյուռքի նախարարությունում կայացել է հերթական հանդիպումը սիրիահայերի հետ

ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացել է հերթական հանդիպումը Սիրիայից վերջին շրջանում ժամանած և ինչպես նաև երևանաբնակ սիրիահայերի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են սիրիահայերի վիճակը և նրանց կողմից բարձրացված հիմնախնդիրներին նվիրված հարցեր:

ՀՀ սփյուռքի նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ այս սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող գլխադասային նախարարությունը` ՀՀ սփյուռքի նախարարությունն է:

Ամիսներ առաջ նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ոչ միայն բազմակողմանի ուսումնասիրել է սիրիահայերի կողմից բարձրացված հիմնախնդիրները, այլ դասակարգել է դրանք և վերահասցեագրել է պետական կառավարման այն մարմիններին, որոնց գործունեության ոլորտին դրանք առընչվել են:

Նախարարը մասնավորապես տեղեկացրեց, որ ստեղծված աշխատանքային խումբը օդանավակայանում դիմավորում է սիրիահայերին, բաժանում տեղեկատվական թերթոններ և օրվա ընթացքում ընդունում է այն սիրիահայերին, որոնք այցելում են ՀՀ սփյուռքի նախարարություն: Այցելուները, որոնց թիվը անցնում է 10-ից տարբեր խնդիրներով դիմում են նախարարություն:

Հակոբյանը նշել է, որ մոտակա 10 օրվա ընթացքում ուժի մեջ կմտնեն ՀՀ կառավարության կողմից ընդունված 2 կարևոր որոշումներ, որոնք ընդունվել են սիրիահայերի պահանջներին համապատասխան: Ըստ այդմ ՀՀ քաղաքացիություն ստացած սիրիահայերն առաջին անգամ անձնագիր կարող են ստանալ Սիրիայում գործող դիվանագիտական ներկայացուցչություններում` ՀՀ դեսպանատանը Դամասկոսում և ՀՀ գլխավոր հյուպատոսությունում` Հալեպում: ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ սիրիահայերը վիզա կարող են ստանալ ոչ միայն ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում, այլև ՀՀ սահմանի վրա:

Անդրադառնալով հանրակրթության ոլորտում սիրիահայ երեխաների կրթության հնարավորությանը` տիկին Հակոբյանը ընդգծեց, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության առջև բարձրացվել են մի շարք հարցեր: Դրանցից առաջնայինը արևելահայերենի արագացված դասընթացների կազմակերպման խնդիրն է: Այսօր արդեն Շահումյանի անվան դպրոցում ՀՀ սփյուռքի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի ջանքերով մեկնարկել են արևելահայերենի դասընթացները:

Նախարարությունը միաժամանակ դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը քննարկելու և գտնելու հնարավորություններ սիրիահայերի ԲՈՒՀ-եր ընդունվելու հարցազրույցներն առավել պարզեցված կարգով անցկացնելու, ինչպես նաև հավասարեցնելու նրանց ուսման վարձավճարները ՀՀ քաղաքացիների ուսման վարձավճարներին:

Եվ այսօր արդեն կա համաձայնություն այն մասին, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը քայլեր է ձեռնարկելու նախապատրաստական ֆակուլտետների վարձավճարները հաշվարկել 50 տոկոսի չափով, իսկ ուսման վարձավճարների զեղչման հարցը քննարկել` ելնելով տվյալ անձի սոցիալական վիճակից:

Ինչպես արդեն հաղորդվել է հնարավորության սահմաններում առաջնահերթության կարգով ուսանողական հանրակացարաններում տեղեր կտրամադրի սիրիահայ ուսանողներին:

Նախարարը նշել է, որ ՀՀ առողջապահական նախարարությունը լուծում է առողջական խնդիրներ ունեցող սիրիահայերի բժշկական օգնության և սպասարկման հարցերը:

Ըստ ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության տվյալների մինչև այսօր նրանց է դիմել մոտ 30 ընտանիք, որոնք ապահովվել են համապատասխան կացարաններով:

Հակոբյանը նշեց, որ «Արի տուն» ծրագրին, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին, և «Սփյուռք» ամառային դպրոցի «Լրագրողների վերապատրաստման դասընթացներին», «Երիտասարդ առաջնորդների դասընթացներին» մասնակցություն են ունեցել և շարունակում են մասնակցել սիրիահայ երիտասարդները:

Նախարարը ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարությունը նպատակահարմար է գտնում համագործակցելով մասնավոր հատվածի հետ կազմակերպել հավելյալ չվերթներ Սիրիա` երեխաներ տեղափոխելու և նրանց ամառային հանգիստը Հայաստանում կազմակերպելու համար:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դիվանագիտական ծառայությունների և ներկայացուցչությունների, իսկ ՀՀ սփյուռքի նախարարությունը համահայկական կառույցների միջոցով փորձում են կազմակերպել երեխաների ընտրության և տեղափոխման հարցերը:

ՀՀ սփյուռքի նախարարությունը շնորհակալություն է հայտնում հասարակական կազմակերպություններին, շարժումներին /Դատական փորձագետների և իրավագետների ասոցացիա, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն, Սիրիահայերի աջակցման գրասենյակ, «Հայազն», «Հայրենադարձության և սիրիահայության աջակցության» խումբ և «Հայրենադարձ ընտանիքներին աջակցության» ֆեյսբուքյան խումբ/, որոնք փորձում են համախմբվել և սիրիահայերին ցուցաբերել համապատասխան աջակցություն:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ գործող աշխատանքային խումբը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ.Զաքարյանի գլխավորությամբ, համագործակցում է խնդրո առարկայով մտահոգ բոլոր կառույցների, շարժումների հետ:

Արդեն նախարարություն են դիմել մի շարք գործարարներ, որոնք պատրաստ են աշխատատեղեր տրամադրել մեր հայրենակիցներին:

Ողջունելի է նաև այն անհատների առաջարկությունները, ովքեր պատրաստ են իրենց բնակարանները ժամանակավորապես տրամադրել մեր հայրենակիցներին, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Հանդիպման ժամանակ գոհունակությամբ ընդգծվել է, որ Սիրիայում հայ համայնքը, նրա կազմակերպություններն ու կառույցները, հոգևոր առաջնորդները գործում են միասնաբար, իսկ համայնքի առաջ ծառացած խնդիրներին փորձում են տալ լուծումներ` համագործակցելով տեղի դիվանագիտական կառույցների և ՀՀ սփյուռքի նախարարության հետ:

Խորհրդակցության սիրիահայ մասնակիցները շեշտել են, որ ՀՀ-ում ամենուր սիրիահայերի նկատմամբ կա ջերմ վերաբերմունք և կարևորվեց ՀՀ սփյոևռքի նախարարության աշխատանքային խմբի գործունեությունը և հույս հայտնեցին, որ ցանկացած հարց ժամանակին կստանա իր լուծումը պետական համապատասխան կառույցների կողմից:

Նրանք նաև առաջարկել են, որ ՀՀ ԿԳՆ քննարկի դիպլոմների նույնականացման հետ կապված հարցերը:

Խորհրդակցության ընթացքում կարևորվել է նաև, որ հիմնախնդիրներին ճիշտ լուծում գտնելու նպատակով կազմակերպվում են քննարկումենր Հայաստանում գործող համահայկական կազմակերպությունների ներկայացուցիչների, մտավորականների և գիտնականների հետ:

Հանդիպմանը մասնակից սիրիահայերը մասնավորապես խնդրել են, որ լրատվամիջոցները զուսպ և զգուշավոր գտնվեն սիրիահայերի խնդիրները լուսաբանելիս, որովհետև ցանկացած տեղին չօգտագործված խոսք կարող է վտանգի տակ դնել սիրիահայ համայնքը և խոչընդոտել խնդիրների լուծմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում