The Star.com-ը տեղեկացնում է, որ կուրկումինի հավելումները, որոնք հիլ են պարունակում, կարող են կանխել շաքարախտի զարգացումը: Այս եզրահանգման են եկել թայվանցի գիտնականները`Սոլմակ Չունգսամարնի գլխավորությամբ:
Մասնագետները համոզվել են, որ ինն ամսվա ընթացքում հիլի ամենօրյա ընդունումը կանխել է շաքարախտի զարգացումը ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդների մոտ:
Այս փորձը դրվել է շաքարախտով ծայրահեղ հիվանդ 240 մարդու վրա: Որոշակի ժամանակահատվածի ավարտին կուկումին ստացած 119 հիվանդի մոտ հիվանդության զարգացում չի գրանցվել:
Երկար ժամանակ մասնագետները խոսում էին, որ հիլը վերացնում է բորբոքումները և պայքարում է թթվեցման, սթրեսի դեմ, որոնք էլ ընկած են շաքարախտի ձեռքբերման հիմքում: Հիլը բարելավում է բետա-բջիջների աշխատանքը, որոնք էլ արտադրում են ինսուլին:











































