Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի նախաձեռնությամբ կազմակերպված վիդեոկոնֆերանսի ավարտին հայտարարել է, որ վրացական քաղաքացիական հասարակությունը պետք է ավելի ակտիվ երկխոսություն ունենա պետքարտուղարության հետ. հաղորդում է Trend-ը:
«Մենք ցանկանում ենք, որ հասարակությունն ավելի ակտիվ լինի, Վրաստանում առկա խնդիրների ու մարտահրավերների հաղթահարման համար». ասել է Բասը:
Այսօրվա վիդեոկոնֆերանսին մասնակցել են վրացական մի քանի տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իսկ դեսպանի խոսքով, կոնֆերանսը սկիզբ է դնում ԱՄՆ-ի և վրացական հասարակական խմբերի միջև երկխոսությանը: