Կոլումբիայի հավաքականի երեք ֆուտբոլիստուհի, որոնք պաշտպանում են իրենց ազգային հավաքականի շահերը Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի ընթացքում, Ֆրանսիայի հետ հանդիպման ժամանակ բազմաթիվ վնասվածքներ են ստացել: Ավելին, նրանցից երկուսին անհրաժեշտ է եղել հիվանդանոց տեղափոխվել: Նրանց տեղափոխել են Նյուքասլի հիվանդանոց՝ անհրաժեշտ օգնությունն ստանալու:
Առաջին խաղակեսում ծնկի ծանր վնասվածք է ստացել Կատալինա Ումեն, իսկ ահա թիմի հարձակվող Ինգրիդ Վիդալին ջրազրկման պատճառով են հոսպիտալացրել: Փոխարինման դուրս եկած Մելիսա Օրտիսը ևս վնասվածք ստացավ, այս անգամ՝ աջ ուսի, սակայն հրաժարվեց տեղափոխվել հիվանդանոց: