Այսօր Ֆրանսիան Կոլումբիայից ընդունում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը ընթացիկ ամսվա համար: Փարիզը հայտարարել է, որ իրենց գլխավոր նախաձեռնություններից մեկը կլինի Անվտանգության խորհրդի հատուկ նիստի անցկացումը` նվիրված սիրիական խնդրին:
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը կարևորել է նման խորհրդակցությունների անցկացումը` միաժամանակ մերժելով արևմտյան պետությունների կողմից սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու հնարավորությունը:
Անվտանգության խորհրդին մտահոգության առիթ կարող է տալ նաև երկու` բրիտանացի և հոլանդացի լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպը: Նրանք հայտնվել էին օտարերկրյա արմատներով մահմեդական զինյալների ձեռքում և մի կերպ փրկվել:










































