Ռուսաստանցի հանրահայտ թենիսիստուհի Մարիա Շարապովան ամփոփել է Լոնդոնի Օլիմպիադայի թենիսի կանանց մրցաշարում Լորա Ռոբսոնի նկատմամբ տարած հաղթանակը:
««Ուիմբլդոն»-ում երկու հանդիպում ստիպված եղա ծածկի տակ անցկացնել: Սակայն եթե ես առաջին կորտում հանդես գայի, ապա ամբողջ օրը կսպասեի իմ խաղի կայացմանը: Հուսով եմ` հաջորդ մրցակցությունս բացօթյա կլինի: Նշեմ, որ հանդիպումն այսօր ավարտելն արդեն իսկ մեծ հաջողություն էր»,- ռուս լրագրողները մեջբերում են Շարապովայի խոսքերը: