«Մերսեդես»-ը սկսել է իր տեխնիկական թիմի վերակառուցման աշխատանքները: Autosprint-ի տեղեկացմամբ` Ջոն Օունեը, ով նախկինում զբաղեցնում էր աերոդինամիկայի բաժնի պետի պաշտոնը, այժմ կդառնա թիմի տեխնիկական տնօրեն:
Օուենի զբաղեցրած պաշտոնն այժմ պատկանում է Մայքլ Էլիոտին, ով «Մերսեդես» է տեղափոխվել «Լոթուս»-ից: Իտալական հանդեսը նշում է, որ այժմ պարզ չէ, թե վերագրյալ փոփոխություններն ինչպիսի ազդեցություն կունենան Ալդո Կոստայի, Ջեֆ Ուիլիսի և Բոբ Բելայի աշխատանքի վրա: