Թբիլիսիի արվարձանում գտնվող Գլդանիի բանտն ու քննչական մեկուսարանը ամենամեծն են Վրաստանում: Այստեղ գտնվում է շուրջ 4 հազար մարդ:
Վրաստանի քրեակատարողական համակարգը, որը մշտապես քննադատում են ընդդիմությունն ու իրավապաշտպանները, ենթարկվում է այնպիսի կտրուկ փոփոխությունների` ինչպես ժամանակին վրացական ոստիկանությունը:
Գլդանիի բանտը կառուցվել է 2008թ.: Վրաստանում հողին են հավասարեցվում հին բանտերը, դրանց փոխարեն կառուցվում են ժամանակակից բանտեր:
Բանտերից արմատախիլ են արվում գողական օրենքները: Մուտքը բանտ սկսվում է ընդունարանից, որտեղ բանտարկյալների հարազատները ու մտերիմները հանդիպում են միմյանց: Բանտն ունի 4 մասնաշենք, մեծ գրադարան, որը ղեկավարում է բանտարկյալներից մեկը, ատամնաբուժարան, վիրահատարան:
Բանտարկյալների սնունդը պատրաստում է այդ նպատակով վարձված Թբիլիսիի ռեստորանների մի ցանց: Բանտի սառնարաններում երեք օր պահվում է այնպիսի սնունդ, որի որակից, հավանաբար, կբողոքեին անազատության մեջ գտնվողները:
Վրաստանում դեռևս պահպանվել է խորհրդային տարիներին կառուցված 2 հին բանտ: Դրանք 2 տարվա ընթացքում կքանդվեն, և կկառուցվեն նորերը:
Հայտնի ռուսաստանցի բլոգեր Ռուստեմ Ադագամովը (drugoi) իր բլոգում Վրաստանում կատարված բարեփոխումների մասին հերթական ֆոտոռեպորտաժն է հրապարակել: Պարզապես լուսանկարները դիտելիս ակնհայտ է դառնում, թե որքան է հարևան Վրաստանն առաջադիմել:





































































