Ռուսաստանի հավաքականի հայազգի բռնցքամարտիկ Միշա Ալոյանը, ով հանդես է գալիս Լոնդոնի Օլիմպիադայի բռնցքամարտի մրցաշարի 52 կգ քաշային կարգում, իր մրցակիցներից չառանձնացրեց որեէ մեկին:
«Բոլոր մրցակիցներս հզոր են: Այլ կարծիքներ չկան և չեն կարող լինել: Ես չեմպիոն դառնալու նպատակ ունեմ և օլիմպիական ոսկի նվաճելու համար ջանք չեմ խնայի: Դա իմ երազանքն է, որը կարող է իրականություն դառնալ:
Պետք է հաղթել յուրաքանչյուրին: Եթե դու լավագույնն ես, պետք է ապացուցես դա ցանկացած մենամարտում` ցանկացած հակառակորդի դեմ: Նման դեպքում բոլորը կվստահեն քեզ»,- «Известия»-ն մեջբերում է Ալոյանին: