Հանրահայտ բրիտանացի դերասան Թոմ Հարդին, ով խաղացել է Բեյնի դերը «Սև ասպետը. լեգենդի վերածնունդը» ֆիլմում, ընդունել է Դևիդ Հեյի մարտահրավերը:
Բռնցքամարտիկը հայտարարել է, որ ռինգում հաղթանակ կտանի Հարդիի նկատմամբ:
«Ես հաղթանակ կտանեմ Հարդիի նկատմամբ: Դիտարժան մենամարտ կստացվի»,- նշել է բռնցքամարտիկը:
Հեյը նշել է նաև, որ դերասանը գտնվում է հիանալի մարզավիճակում:
Իր հերթին Հարդին համաձայնել է մենամարտել այն պայմանով, որ ամբողջ շահույթը կօգտագործվի քաղցկեղի դեմ պայքարում և անապահով ընտանիքներին օգնելու նպատակով: Հարդին հայտարարել է, որ մենամարտը կկայանա, երբ ինքը վերադառնա Կոնգոյից: Դեասանին կմարզի Կլեյ Օ’Շին:
34-ամյա դերասանը գտնվում է հրաշալի մարզավիճակում: