Գերմանիայի Օլիմպիական թիմը նվաճեց իր առաջին ոսկին: Ձիասպորտի եռամարտ մրցույթում Փիթեր Թոմսենը, Դիրկ Շրադեն, Սանդրա Օֆարտը, Միխայիլ Յունգն ու Ինգրիդ Կլիմկեն, ընդհանուր վաստակելով 133,70 տուգանային միավոր, հաղթող ճանաչվեցին: Արծաթե ու բրոնզե մեդալակիր դարձան համապատասխանաբար Մեծ Բրիտանիայի ու Նոր Զելանդիայի թիմերը: Գերմանացիների համար սա առաջին ոսկե մեդալն էր Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի ընթացքում:
1. Գերմանիա – 133,70
2. Մեծ Բրիտանիա – 138,20
3. Նոր Զելանդիա – 144,40