Երևանի «Բանանց»-ը երեկ Անթալիայում անցկացրեց երկրորդ ստուգողական հանդիպումը: Հայկական ակումբւ 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ բելառուսական «Նաֆթան»-ի նկատմամբ:
Հանդիպման 4-րդ րոպեին հաշիվը բացեցին բելառուսները: Պատասխան գնդակը 50-րդ րոպեին խփեց Սամվել Մելքոնյանը: Իսկ 68-րդ րոպեին Դուշան Սավիչի խփած գնդակը հաղթանակ բերեց Հայաստանի փոխչեմպիոնին: