Սիրիա կատարած այցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային բազմաթիվ խնդիրներ, այդ թվում` անցած շաբաթ ռազմավարական համատեղ խորհրդի աշխատանքների արդյունքները:
Էրդողանը մեկնելուց աաջ հայտարարել է, որ Թուրքիան եւ Սիրիան որոշիչ դեր են խաղում մերձավորարեւելյան խաղաղության գործընթացում: «Թուրքիան եւ Սիրիան որոշիչ դեր ունեն միջերկրածովյան եւ մերձավորարեւելյան տարածաշրջաններում խաղաղության, անվտանգության եւ կայությունյան ապահովման գործում»: «Սիրիայի, Հորդանանի եւ Լիբանանի հետ աշխատանքը շարունակվում է»: «Քաղաքական, տնտեսական, առեւտրային եւ մշակութային հարաբերությունները Սիրիայի հետ մի գործընթաց են, որը մեր ժողովուրդներին տանում է ճիշտ ուղղությամբ», -ավելացրել է նա: Կողմերը քննարկել են նաեւ Իրաքում ստեղծված իրավիճակը, երբ խորհրդարանական ընտրություններից հետո՝ մի քանի ամիս շարունակ, այդ երկրի քաղաքական ուժերը չեն կարողանում ձեւավորել կառավարություն: