Լոնդոնի Օլիմպիադայի ծանրամարտի տղամարդկանց մրցաշարի 62 քաշային կարգում չեմպիոն է դարձել ԿԺԴՀ ներկայացուցիչ Կիմ Ուն Հուկը: 23-ամյա ծանրորդը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել` երկամարտի արդյունքում բարձրացնելով 327 կգ (153+174): Հյուսիսային Կորեայի օլիմպիական հավաքականը նվաճեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի երրորդ ոսկին և երկրորդը` ծանրամարտում:
Արծաթե մեդալը նվաճել է կոլումբիացի ծանրորդ Օսկար Ֆիգերոա Մոսկուերան, իսկ բրոնզե մեդալը` Եկո Յուլի Իրավանը` Ինդոնեզիայից: Երկու ծանրորդներն էլ բարձրացրել են 317-ական կգ, բայց Մոսկուերան ավելի թեթև էր: