Լոնդոնի Օլիմպիադայի թենիսի կանանց մրցաշարում բելառուս թենիսիստուհի Վիկտորյա Ազարենկոն 6:1, 3:6, 6:1 հաշվով հաղթել է ռումինուհի Իրինա-Կամելիա Բեգուին: Վիկտորյան ամփոփել է հանդիպման արդյունքները:
«Երկար սպասված հանդիպում էր: Պետք է խաղայինք երեկ, սակայն անձրևի պատճառով մրցակցությունը հետաձգվել էր: Կենտրոնական կորտում մրցաշարի առաջին հանդիպումը միշտ հուզմունք է պատճառում: Կարծում եմ` այդ էր պատճառը, որ երկրորդ կեսում բազմաթիվ սխալներ թույլ տվեցի: Ուրախ եմ, որ կարողացա հավաքել ուժերս և հանդիպման վերջնամասում խաղալ նույնքան լավ, որքան սկզբում:
Միշտ ավելի հուզվում եմ, երբ հայրենիքս եմ ներկայացնում: Հուսով եմ` հաջորդ հանդիպումն ինձ համար շատ ավելի հանգիստ կընթանա»,- WTA պաշտոնական կայքի փոխանցմամբ` ասել է Ազարենկոն: