Բրիտանական Broadlands «Արևային միությունը», որի կազմում են բնության հետ լիովին միավորման սիրահարները, հայտարարել է ամառային «Մերկ օլիմպիադա» անցկացնելու մասին` օգոստոսի 8-12-ը:
Հնարավոր է, «Մերկ օլիմպիադային» միանան նաև այլ նուդիստական ակումբների անդամներ, անգամ Լոնդոնի հյուրերը, ովքեր ժամանել են 30-րդ Օլիմպիադան դիտելու նպատակով:
Միջոցառման մասնակիցները, ըստ նախնական տվյալների, հիմնականում միջին տարիքի մարդիկ կլինեն: Կազմակերպիչները նրանց խոստանում են վառ տպավորություններ և նշում են, որ «Մերկ օլիմպիադային» կարող են մասնակցել բոլոր ցանկացողները` անկախ ֆիզիկական պատրաստվածությունից:
Նման Օլիմպիադա առաջին անգամ անց է կացվել 1939 թվականին` Շվեյցարիայում, որն այն ժամանակ նուդիզմի Եվրոպական կենտրոն էր համարվում: