Աշխարհի առաջին ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել Լոնդոնի Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի 3-րդ շրջան: Շվեյցարացին 6:2, 6:2 հաշվով առավելության է հասել Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժյուլյեն Բենետոյի նկատմամբ: 58 րոպեների ընթացքում Ռոջերը թույլ չի տվել ոչ մի կրկնակի սխալ:
Հաջորդ փուլում Ֆեդերերը կպայքարի Ժիլ Մյուլեր (Լյուքսենբուրգ) – Դենիս Իստոմին (Ուզբեկստան) հանդիպման հաղթողի հետ: