Հայտնի է, որ 50Cent-ն իր ընկեր Ֆլոյդ Մեուեյվեզերի հետ հիմնել են TWT պրոմոութերական ընկերությունը, որի առաջին հաճախորդներն են դարձել կուբացի բռնցքամարտիկ Յուրիորկիս Գամբոան և ամերիկացի Անդրե Դիրելը:
«Մենք ցանկանում ենք փոխել բռնցքամարտը: Նպատակ ունենք բռնցքամարտի ընկերություն ստեղծել: Պետք է վերջ դնենք պրոմոութերների` մարզիկներին իրենց նպատակներին ծառայեցնելու վատ ավանդույթին: Մենք ևս 1 նպատակ ենք հետապնդում. այն է երիտասարդների հետ համագործակցությունը:
Golden Boy-ի և Top Rank-ի մարտիկներն արդեն դիմում են ինձ` TWT-ին միանալու խնդրանքով, սակայն նրանք գործող պայմանագրեր ունեն: Կարծում եմ` ավելի խելամիտ կլինի ինչ-որ նոր բան մտածել և չկապվել «օձի» հետ»,- նշում է ռեպերը: