Լոնդոնի Օլիմպիադայի կրակը մարել են մի քանի ժամով այն մարզադաշտի այլ հատված տեղափոխելու նպատակով: Դա տեղի է ունեցել կիրակի` հուլիս 29-ին, իսկ կրակը կրկին վառել են հուլիսի 30-ին: Այդ մասին տեղեկացնում է Agence France-Presse-ը:
Կրակը պահպանել են հատուկ լուսատուի մեջ այնպես, ինչպես դա կատարվել է օլիմպիական կրակի փոխանցումավազքի ժամանակ:
Օլիմպիական գավաթը խաղերի բացման արարողության ժամանակ գտնվում էր մարզադաշտի կենտրոնում: Այն տեղափոխել են, որպեսզի մարզադաշտում հնարավոր լինի մրցումներ անցկացնել:
Օլիմպիական կրակի տեղակայումը մեծ քննադատության է արժանացել, քանի որ այն չի երևում մարզադաշտի ահմաններից դուրս, ինչպես դա եղել է սովորաբար: