Չինացիներ Ցաո Յուանը և Չժան Յանցյուանը ոսկե մեդալն են նվաճել Լոնդոնի Օլիմպիական խաղերի 10 մ ցատկահարթակից կատարած սինխրոն ցատկերի մրցաշարում:
Նրանք վաստակել են 486.78 միավոր` գերազանցելով մեքսիկացիներ Իվան Գարսիա Նավարոյին ու Գերման Սանչեսին (468.90) և ամերիկացիներ Դավիդ Բուդիային ու Նիկոլաս Մաքրորիին (463.47):
Ռուսաստանցիներ Իլյա Զախարովը և Վիկտոր Մինիբաևը վաստակել են 449.88 միավոր` զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը: