Հնդիկ մարզիկները, որոնք մասնակցում են Լոնդոնի 2012 թվականի օլիմպիական խաղերին, կարող են ստանալ 5 կգ ոսկի՝ Օլիմպիական ոսկի նվաճելու դեպքում։ Այդ մասին տեղեկացնում է Diario de leon։
«Սա հարգանքի դրսևորման ձև է մեր մարզիկների հանդեպ, որոնք պատրաստվում են բարձր պահել մեր երկրի պատիվը»,- հայտարարել է Sahara group ընկերության տնօրենը։
Երկրորդ տեղը զբաղեցրած մարզիկները կստանան 3 կգ արծաթ, իսկ 3-րդ տեղում հայտնվածները՝ 2 կգ բրոնզ։
Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիադայում Հնդկաստանը ներկայացնում են 83 մարզիկներ՝ 14 մարզաձևերում։