Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Շախտյոր»-ը Հռոմում հաղթեց «Ռոմա»-ին. Մխիթարյանը հիմնական կազմում էր

Հակառակ բազմաթիվ սպորտային կայքերի կանխատեսման, Միրչա Լուչեսկուն Հենրիկ Մխիթարյանին ընդգրկել էր թիմի հիմնական կազմում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը, որը չափազանց լավ հանդիպում անցկացրեց, Հյուբշմանի հետ տեղ էր զբաղեցրել հենակետային կիսապաշտպանի դիրքում:



Հանդիպումը սկսվեց «Ռոմա»-ի գրոհներով: Մինչև 28-րդ րոպեն կամ մինչև առաջին գոլը խաղադաշտում մեկ թիմ էր երևում` «Ռոման», բայց Պերոտտայի խփած գոլից հետո Լուչեսկուի սաներն ասես կերպարանափոխվեցին և սկսեցին բոլորովին այլ ֆուտբոլ ցուցադրել: Իսկ 29-րդ րոպեին Ժադսոնի խփած պատասխան գոլից հետո խաղի պատկերն ամբողջովին փոխվեց: «Հանքափորներ»-ի անսպասելի խաղից իրենց կորցրած իտալացիները մինչև ընդմիջում ևս երկու գնդակ ընդունեցին իրենց դարպասը: 36-րդ րոպեին Դուգլաս Կոստան անհատական վարպետության շնորհիվ շրջանցեց պաշտպանին և գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկեց Դոնիի դարպասը, 5 րոպե անց արդեն կոպիտ սխալ գործեց «Ռոմա»-ի նորվեգացի բազմափորձ պաշտպան Յոն-Արնե Ռիսեն, ինչից անմիջապես օգտվեց ամենահաս Կոստան. վերջինս ճշգրիտ փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Ադրիանոյին, որը հաշիվը դարձրեց 1:3:



Երկրորդ խաղակեսի սկզբից «գայլեր»-ը սկսեցին ճնշում գործադրել «հանքափորներ»-ի պաշտպանության վրա, ինչը 61-րդ րոպեին տվեց իր արդյունքը. Ժերեմի Մենեզը կենտրոնում ստացավ գնդակը, միայնակ առաջ ընթացավ և մոտ 28 մետրից անհավանական ուժգնությամբ հարվածով գնդակն ուղարկեց Պյատովի դարպասի վերին անկյունը:



Թվում էր` «Ռոմա»-ի ճնշումը կուժեղանա, բայց ընդունած գնդակից հետո Լուչեսկուի սաները հավաքվեցին և արդեն հաջորդ գրոհի ժամանակ Ադրիանոն կարող էր հաշիվը դարձնել 2:4. Հենրիկ Մխիթարյանի թնդանոթային հարվածից հետո բրազիլացին չկարողացավ հասնել Դոնիի հետ մղած գնդակին:


Երկրորդ խաղակեսի միջնամասում Լուչեսկուն հանգստանալու հնարավորություն տվեց Մխիթարյանին և Կոստային` նրանց փոխարեն խաղադաշտ մտցնելով Էդուարդոյին և Վիցենեցին: Ուզում եմ շեշտել, որ հե՛նց հանգստանալու հնարավորություն, քանի որ թե՛ Մխիթարյանը, թե՛ Կոստան հրաշալի հանդիպում անցկացրին: Հանդիպման մնացած հատվածում Ռանիերիի սաները մի քանի խառնաշփոթ գրոհ կազմակերպեցին, բայց այդպես էլ չկարողացան լուրջ վտանգավոր պահ ստեղծել Պյատովի դարպասի մոտ: «Ռոմա»-«Շախտյոր»` 2:3, և Հենրիկ Մխիթարյանի ակումբը զգալիորեն մեծացրեց քառորդ եզրափակիչում հանդես գալու իր հնարավորությունները:


 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում