Ռոման «Մատադոր» Վարդանյան: Այս անունը դեռ շատ ենք լսելու:
19-ամյա հայ բռնցքամարտիկ Ռոման Վարդանյանը, որը բնակվում է Իսպանիայում, արդեն հասցրել է մի շարք հաղթանակներ տոնել և մեծ ճանաչում ձեռք բերել Պիրենեյան թերակղզում ու դրա սահմաններից դուրս: Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող 19-ամյա բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում տարավ իր 27-րդ հաղթանակը։
Անպարտելի մարզիկը պատասխանեց «Առաջին լրատվական»-ի հարցերին։
– Ռոմա՛ն, նախևառաջ ցանկանում եմ շնորհավորել հաղթանակի կապակցությամբ։ Մի քիչ խոսիր մրցակցիդ և մենամարտի ընթացքի մասին։
– Շնորհակալություն։ 27 մենամարտ եմ անցկացրել և տոնել 27 հաղթանակ։ Միշտ հանդես եմ եկել հայկական դրոշի տակ։ Շատ ուրախ եմ այդ այդ կապակցությամբ։ Մրցակիցս փորձառու էր՝ վենեսուելացի Խոսե դե Խեսուս Լոպեսը։ Նա 35 տարեկան է և անցկացրել է 60 մենամարտ։ Շատ դժվար տրվեց այս հաղթանակը, քանի որ շատ բարդ, չոր հակառակորդ էր։ Այժմ ռինգ եմ դուրս գալիս «Արմավիա»-ի հովանավորության տակ։
– Հետևու՞մ ես Լոնդոնի Օլիմպիական խաղերին և, մասնավորապես, հայ մարզիկների ելույթներին։
– Դեռևս չեմ հասցրել հետևել, քանի որ ծանրաբեռնված գրաֆիկ ունեի և պատրաստվում էի մենամարտի։
– Ցանկանու՞մ ես վերադառնալ Հայաստան ու քո մարզական կարիերան շարունակել քո երկրում։
– Այո։