Վրաստանում ընդդիմադիր երիտասարդական «Արա» («Ոչ») շարժմանը թույլ չի տրվել լուսանկարել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թբիլիսյան շքեղ առանձնատունը:
Пирвели լրատվականը հաղորդում է, որ նրանք լուսանկարների ցուցահանդես են նախապատրաստում իշխանության ներկայացուցիչների անձնական ունեցվածքի թեմայով:
Շարժման առաջնորդներից մեկը տեղեկացրել է, որ Դիգոմի շրջանում կան բարձրաստիճան պաշտոնյաների առանձնատներ, և իրենց հաջողվել է լուսանկարել ներքին գործերի և եվրաինտեգրման նախարարներ Վանո Մերաբիշվիլիի և Գեորգի Բարամիձեի առանձնատները, սակայն նախագահի առանձնատունը լուսանկարել թույլ չի տվել պահակախումբը:
Ընդդիմադիրները շեշտում են այն հանգամանքը, որ 2000-ականների սկզբին այն ժամանակ արդարադատության նախարար Սաակաշվիլին նախագահ Շևարդնաձեի «կաշառակեր» ռեժիմի դեմ պայքարը սկսել է հենց առանձնատան լուսանկարը ցուցահանդեսի ներկայացնելով: