Ուկրաինացի լողորդը վաճառել է իր ավտոմեքենան, որպեսզի կարողանա մասնակցել 30-րդ ամառային օլիմպիական խաղերին։ Վալերի Դիմոն վաճառքից ստացված գումարը ծախսել է ԱՄՆ-ում մարզումներ անցկացնելու նպատակով։
«Ցանկանում եմ ապացուցել, որ կարող եմ հաջողության հասնել։ Այդ Իսկ պատճառով վաճառել եմ ավտոմեքենաս։
Մասնագետների կարծիքով Ուկրաինան հզոր կազմով է մեկնել Լոնդոն և կարող է բարելավել Պեկինի օլիմպիադայում գրանցած արդյունքները։