Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող Արթուր Այվազյանն անհաջող հանդես եկավ 10 մետրից օդամուղ ատրճանակով հրաձգության մրցաշարի որակավորման փուլում և չկարողացավ հայտնվել եզրափակիչում՝ վաստակելով 593 միավոր։
Այվազյանն իր ցուցանիշով 19-րդ տեղը զբաղեցրեց։ Լավագույն արդյունքը ցույց տվեցին Նիկոլո Կամպրիանին՝ Իտալիայից, ու Ալին Մոլոդովանուն՝ Ռումինիայից՝ 599 միավորով կրկնելով օլիմպիական ռեկորդը։