Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վետերան ֆուտբոլիստ Փոլ Սքոուլզը խոսել է թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Շինջի Կագավայի մասին:
«Կագավան փայլում է: Ես նրա հետ ընդամենը մի քանի շաբաթ եմ մարզվել, բայց դա բավական էր՝ տեսնելու համար նրա տաղանդն ու տեխնիկան: Նա մի քանի հրաշալի խաղ է անցկացրել «Դորտմունդ»-ի կազմում՝ ապացուցելով, որ մեծ դերակատարում ունի թիմում: Սա նշանակում է, որ մենք ձեռք ենք բերել այնպիսի խաղացող, որը դեռ շատ բարձունքների է հասնելու:
Անկախ այն բանից՝ որ դիրքում է խաղում Կագավան, նա մեր թիմին հաջողություններ է բերում: Չեմ կարող ասել՝ որ ոտքով է նա ավելի լավ խաղում: Նա նույնկերպ է օգտագործում թեˊ աջ և թեˊ ձախ ոտքերը:
Կագավան անգլերեն չի խոսում, բայց ես վստահ եմ, որ նա կսիրվի Անգլիայում»,- բրիտանական մամուլը մեջբերում է Սքոուլզի խոսքերը:








































