Բոլորին է հայտնի՝ «Բարսելոնա»-ն մեծ ցանկություն ունի Նեյմարի տրանսֆերը գնելու, բայց թիմը ցանկանում է խաղացողի իրավունքները ձեռք բերել հենց այս ամռանը: Աղբյուրի պնդմամբ՝ բրազիլացի տաղանդաշատ ֆուտբոլիստը Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերից անմիջապես հետո դառնալու է կատալոնական «Բարսելոնա»-ի խաղացող:
Նշենք, որ իսպանական «Բարսելոնա»-ն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք է բերել միայն Խորդի Ալբայի տրանսֆերը: Որևէ այլ ֆուտբոլիստի տրանսֆեր ձեռք բերելու համար կատալոնական թիմը գումարներ չի ծախսում: Sport-ի հաղորդմամբ՝ հավանաբար, պատրաստվում է իրականացնել մեծ տեղափոխությունը:








































