Tuesday, 09 06 2026
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26

Այսօր Սիրիայի հարցն է, եթե վաղը նույն բանը Իրանում տեղի ունենա, ի՞նչ պիտի անի Հայաստանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը:

– Պարոն Շահինյան, սիրիահայերի հարցում Հայաստանն այսօր ի՞նչ քաղաքականություն պետք է վարի:

– Սիրիահայ համայնքն ունի իր շատ բարձր մակարդակի կազմակերպչական ձիրքը: Այս պատերազմական իրավիճակը, որը դեռ պարզ չէ, թե ինչ ուղղությամբ է գնում, շատ հավանական է, որ խախտի այդ ձիրքը: Հայաստանն այսօր գտնվում է սոցիալական շատ ծանր իրավիճակում, արտագաղթը մեծ չափերի է, հետևաբար երկրի բոլոր ոլորտներում հարաբերությունները խախտվել են այս պահին: Հայաստանն այսօր ի վիճակի չէ պահել իր ժողովրդին: Բայց պարզ է, որ որպես առաջին ապաստան, որպես հայրենիք՝ Հայաստանն ունի այդ պարտականությունը՝ ընդունելու սիրիահայերին և նրանց ապաստան տալու: Բայց մյուս կողմից` էթնիկական հարց է ծագում, թե ինչո՞ւ պետք է Հայաստանը դրսից եկած հայերի համար դա անի և ինչո՞ւ չի անում երկրի ներսում ապրող ժողովրդի համար: Սա նշանակում է, որ կառավարության քաղաքականությունը լրջորեն պետք է վերանայվի: Մենք ունենք շատ կարևոր վերաբնակեցման հարց Արցախում: Նման դեպքերում կարելի է այդ տարբերակը դիտարկել: Սակայն հարց է ծագում՝ արդյոք համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծվե՞լ են, որպեսզի այդ վերաբնակեցումը տեղի ունենա: Նախկինում կուտակված ոչ մի հարց չի լուծվել, որ հիմա էլ նոր հարցերը լուծվեն: Պետք է հստակ ծրագիր լիներ, թե ի՞նչ են ուզում ներկա ղեկավարները: Խոսքը վերաբերում է նաև ընդդիմության ներկայացուցիչներին, որոնք պետք է առաջարկով հանդես գային: Այսօր Սիրիայի հարցն է, եթե վաղը նույն բանը Պարսկաստանում տեղի ունենա, ի՞նչ պիտի անի Հայաստանը: Ես Հայաստանի հողի վրա չեմ գտնվում, բայց ըստ իս՝ հարցերը լուծված չեն:

– Իսկ հենց Սիրիայում սիրիահայերի անվտանգության ապահովման համար ի՞նչ քաղաքականություն պետք է վարել: Գուցե հայկական լոբբիստական կազմակերպություններն իրենց աշխատանքով նաև միջազգային հանրության ուշադրությո՞ւնը պետք է հրավիրեն սիրիահայերի անվտանգության հարցի վրա:

– Մենք ինքներս պետք է մեր հարցերը լուծենք, ոչ թե ուրիշների ուշադրությունը հրավիրենք: Մենք պետք է ինքներս հզորանանք, որպեսզի կարողանանք գոյատևել: Ես տարակարծություն ունեմ այդ լոբբիստական խմբերի գործունեության հետ կապված: Նույնիսկ Ցեղասպանության հարցում բռնած այդ դիրքին ես քննադատորեն եմ մոտենում, բայց դա ուրիշ թեմա է: Ես կարծում եմ, որ մեր լոբբիստական աշխատանքը կունենա արդյունավետություն միայն այն դեպքում, եթե Սփյուռքն ու Հայաստանը կարողանան միաձույլ ազգային ծրագիր մեջտեղ բերել, ինչը մինչ այսօր տեղի չի ունեցել: Այդ պատճառով ես քննադատորեն եմ մոտենում Սփյուռք-Հայաստան համաժողովներին, դրանց օրակարգին և այդ միջոցառումներին տրամադրված ժամանակին: Եթե մենք այս մեխանիզմներն արդյունավետ չդարձնենք, ոչնչի չենք հասնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում