Չորեքշաբթի լույս հինգաշբթի գիշերը Բահրեյնի ոստիկանությունը, առանց որևէ նախազգուշացման, հարձակվել է մայրաքաղաք Մանամայի կենտրոնում վրանային քաղաքում քնած ցուցարարների վրա: Ոստիկանությունն օգտագործել է մահակներ, արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ըստ ընդդիմության առաջնորդների` սպանվել է առնվազն երկու մարդ: Մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է, այդ թվում 10-ը՝ ծանր:
Հիշեցնենք, որ Բահրեյնում արդեն մի քանի օր է՝ շարունակվում են բողոքի ակցիաները, որտեղ ցուցարարները չեն պահանջում գահընկեց անել Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա Ալ-Խալիֆին, այլ պահանջում են կառավարության հրաժարականը, ինչպես նաև պայքար կոռուպցիայի դեմ, բնակարանների տրամադրում և նոր աշխատատեղերի ստեղծում: