Իսպանական «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ պորտուգալացիների համար Իսպանիայում շատ բարդ է:
«Պորտուգալացիները՝ «Ռեալ»-ո՞ւմ: Ես նրանց ձեռք չեմ առնում, եթե իհարկե լիովին վստահ չեմ: Պորտուգալացիների համար շատ, շաˊտ դժվար է Իսպանիայում: Դու պետք է լինես Կրիշտիանու կամ Պեպե՝ մարդիկ, որոնք ունեն առանձնակի մտածողություն ու պահվածք՝ այս դժվարությունները հաղթահարելու համար, որը հեշտ չէ: Կոենտրա՞ուն. նրա համար կարևոր էր վերադառնալ Լիսաբոն: Երկրպագուները շատ են օգնում նրան: Նա չի ստանում նույնպիսի աջակցություն «Ռեալ»-ում»,- ասել է Մոուրինյոն:








































