Կատարը ցանկանում է ձեռք բերել գերմանական Leopard 2 տեսակի մեծ թվով`200 տանկ: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով Der Spiegel-ին:
Հրատարակության փոխանցմամբ` գործարքի արժեքը կարող է գնահատվել 2 միլիարդ դոլար: Գերմանական Kraus-Maffei Wiegmann ընկերության պատվիրակությունը արդեն նախնական բանակցություններ է անցկացրել Դոհայում:
Կանցլերն ու էկոնոմիկայի նախարարությունը, ըստ ամենայնի, չեն խոչընդոտի գործարքին, սակայն այն պետք է արժանանա Անվտանգության դաշնային խորհրդի հավանությանը:
Որոշ տեղեկություններով` Կատարը զենք է մատակարարում սիրիացի ապստամբներին, որոնք մասնակցում են Բաշար Ասադի ռեժիմի դեմ մարտական գործողություններին:










































