Ակտիվիստների խմբի տվյալների համաձայն՝ անցած շաբաթ Կոլորադոյում տեղի ունեցած զանգվածային հրաձգությունը, որի պատճառով 12 մարդ էր մահացել և 58-ը՝ վիրավորվել, եզակի դեպք չէ:
The Brady Campaign to Prevent Gun Violence լոբբի իրականացնող խումբը ներկայացրել է 2005 թվականից հետո տեղի ունեցած 431 հրաձգությունների ցուցակ, որում առնվազն մեկ զոհ է եղել: Daily Beast-ի տվյալների հետ միացնելու շնորհիվ, կազմակերպության տվյալների միջոցով հնարավոր է եղել քարտեզագրել հրաձգությունները:
Ըստ այդ տվյալների՝ 2005 թվականից ի վեր ԱՄՆ-ում յուրաքանչյուր 5.9 օրը մեկ տեղի է ունենում զանգվածային հրաձգություն, և ամեն օր ատրճանակի կրակոցից մահանում է 87 մարդ: Զանգվածային հրաձգություններն ամենաշատը տեղի են ունենում Չիկագոյում:










































