Այսօր` հուլիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15.30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 15-րդ կմ-ի հատվածում իրար են բախվել Վարդենիսի բնակիչ, 24-ամյա Արմեն Հովհաննիսյանի վարած «Օպել» մակնիշի 33 PS 456 համարանիշի և 38-ամյա Մամիկոն Մարկոսյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի 17 ՏԼ 648 համարանիշի ավտոմեքենաները: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը News.armeniatv.com-ին հայտնել է, որ վթարի հետևանքով Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել.
1.ԼՂՀ Քարվաճառի բնակիչ, 54-ամյա Ռեգա Մարկոսյանը` աջ ձեռքի տիպիկ տեղի կոտրվածք ախտորոշմամբ,
2.ՌԴ Մուրմանսկ քաղաքի բնակիչներ 13-ամյա Ռուդիկ Մարկոսյանը` ձախ ազդրի կոտրվածքով և ճակատային հատվածի հեմատոմայով,
3.16-ամյա Գրետա Մարկոսյանը` գանգուղեղային տրավմայով, ուղեղի ցնցումով,
4.37-ամյա Աննա Խաթայանը` ստորին շրթունքի պատռվածք-վերքով,
5. «Օպելի» վարորդը` Մ.Մարկոսյանը` աջ ոտքի սրունք-թաթային հոդի կոտրվածքով, աջ ծնկի պատռվածք-վերքով և ձախ սրունքի նիտրալ հատվածի կոտրվածքով:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները` հրամանատար Սերգեյ Հակոբյանի, տեղակալ Կարեն Մատինյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Մարտունու քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)










































