Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի՝ վոլեյբոլի տղամարդկանց պայքարը շարունակվում է: Ա խումբը ներկայացնող վոլեյբոլի Բուլղարիայի հավքականը պարտության է մատնել Մեծ Բրիտանիայի ընտրանուն: Բուլղարիան հաղթանակ տարավ երեք սեթերում էլ: Չնայած երրորդ սեթում բրիտանացիները կարող էին առավելության հասնել, այնուամենայնիվ բուլղարացիներն իրենց ձեռքից բաց չթողեցին հաղթանակը:
Բրիտանացի Մարկ Պլոտիչերը հավաքեց 16 միավոր՝ դառնալով խաղի ամենաարդյունավետ խաղացողը:
Մեծ Բրիտանիա – Բուլղարիա – 0:3 (18:25, 20:25, 24:26):