Այսօր` հուլիսի 29-ին, Ռումինիայում կանցկացվի նախագահ Տրայան Բեսեսկուի վստահության հարցով հանրաքվե: Այս մասին հաղորդում է RBK-ն:
Հուլիսի 6-ին խորհրդարանի որոշմամբ Բեսեսկուին հայտարարված անվստահությունըը մտահոգել էր ԱՄՆ և ԵՄ իշխանություններին: Իմփիչմենթը նախաձեռնած ձախ կենտրոնական կոալիցիան նրան մեղադրել էր իշխանությունը չարաշահելու մեջ: Տրայան Բեսեսկուն անձամբ հայտարարել էր, որ պետական հեղաշրջման զոհ է դարձել:
Հանրաքվեն կայացած կհամարվի այն դեպքում, եթե մասնակցություն ցուցաբերի երկրի` ընտրելու իրավունք ունեցող ավելի քան 18 միլիոն քաղաքացիների կեսից ավելին:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ սոցհարցումների տվյալներով` քաղաքացիների 2/3-ը կողմ է նախագահի իմփիչմենթին: Բեսեսկուն իր կողմնակիցներին կոչ է արել բոյկոտել քվեարկությունը, որի արդյունքները, ըստ նրա, կեղծվելու են:











































