Լոնդոնի 2012թ. ամառային Օլիմպիական խաղերի տղամարդկանց հրաձգության թիմային մրցաշարում Իտալիայի հավաքականը ոսկե մեդալակիր է դարձել: 218:219 հաշվով եզրափակիչում պարտվելով իտալացիներին` արծաթե մեդալը նվաճել են ամերիկացի հրաձիգները: Բրոնզե մեդալակիր են դարձել Հարավային Կորեայի մարզիկները, ովքեր հաղթանակ են տարել Մեքսիկայի ներկայացուցիչների նկատմամբ:
1. Իտալիա
2. ԱՄՆ
3. Հարավային Կորեա