Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին հրաժարվել է հանդիպել ժնևյան բանակցությունների համանախագահների հետ` տեխնիկական պատճառներով: Նախապես հայտարարվում էր, որ Կոկոյտին ընդունելու է դիվանագետներին:
Грузия-online-ը փոխանցում է, որ դիվանագետների հետ հանդիպել է միայն երկրամասի կառավարության ներկայացուիցչ Բորիս Չոչիևը, ով իր բողոքն է արտահայտել բանակցությունների անարդյունավետությունից, «Վրաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի նկատմամբ ուժի չկիրառման հարցում»:
Ավելին նա կրկին ուշադրություն է հրավիրել Վրաստանի նախագահ Սաակաշվիլիի այն հայտարարությանը, որի համաձայն` նա պատրաստվում է հաջորդ նոր տարին դիմավորել Սուխումիում: