Առաջիկա երկու օրերին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայպետհիդրոմետ» օդերևութաբանական ծառայության օպերատիվ կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը:
«Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կնվազի: Այսօր` հուլիսի 28-ին, Երևանում կլինի 37-38 աստիճան տաքություն: Վաղը ջերմաստիճանը կնվազի 35 աստիճանի, հաջորդ օրը ջերմաստիճանը կնվազի ևս 1-2 աստիճանով»,- ասաց նա:
Զարուհի Պետրոսյանը նշեց նաև, որ խոսակցությունները, թե օգոստոսին աննախադեպ շոգ է լինելու, այնքան էլ ճիշտ չեն: «Սպասվում է, որ օգոստոսին միջին ամսական ջերմաստիճանն ու տեղումների քանակը նորմային մոտ կլինեն»,- նշեց նա: